Սպորտ 

Մեսսին երբեք Դիեգո չի դառնա, Դիեգոն լավագույնն էր. Բատիստուտա

analitik.am

Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գաբրիել Բատիստուտան համեմատել է ազգային հավաքականի լեգենդ Դիեգո Մարադոնային և ներկա թիմի առաջատար Լեոնել Մեսսիին՝ նշելով, որ Մեսսին երբեք Մարադոնա չի դառնա:

«Դիեգոն լավագույնն էր: Նա Արգենտինայի խորհրդանիշն էր, և ոչ միայն ֆուտբոլում: Նա բացառիկ խարիզմա ունի, տաղանդ և երևակայություն:

Հնարավոր է, որ Մեսսին տեխնիկապես ավելի լավն է, սակայն նա չի կարող գերազանցել Մարադոնային: Լեոնելը չունի Մարադոնայի խարիզման: Ես խաղացել եմ նրա հետ և կարող եմ ասել, թե ինչ մեծ նշանակություն ուներ նա թիմի համար:

Մարադոնան պոեզիա է, Մեսսին՝ արձակ: Եթե Մեսսին նույնիսկ ամեն օր մարզվի, չի կարող հասնել Մարադոնային:

Նախկինում Մեսսիի հաշվով կասկածներ կային, սակայն հիմա դրանք այլևս չկան: Մեսսին կատարյալ տեխնիկա ունի, շատ գոլեր է հեղինակում: Սակայն ինձ համար նա Դիեգո չէ, հավանաբար երբեք էլ չի լինի»,-ասել է Բատիգոլը:

Նույն շարքից