Հասարակություն 

Առաջին տեղեկությունները՝ այսօր կանխատեսված վտանգավոր քամու հասցրած վնասների մասին

analitik.am

Մարտի 24-ին, ժամը 11:09-ին ահազանգ է ստացվել, որ քամուց վնասվել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցի թիվ 14 շենքի (կարի արտադրամաս) տանիքը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ վնասվել է կարի արտադրամասի տանիքը (մոտ 24x60 մ):

***

Մարտի 24-ին, ժամը 10:26-ին ահազանգ է ստացվել, որ քամուց վնասվել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տանձուտ թաղամասի 5-րդ փողոցի թիվ տներից մեկի տանիքը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ վնասվել է 2 հարկանի տան տանիքը (մոտ 15x15 մ)

ՀՀ ԱԻՆ

Նույն շարքից