Միջազգային Քաղաքականություն 

Մոսկվայում չեն հասկանում, թե ինչի հիման վրա են եվրոպական երկրները որոշել արտաքսել ռուսաստանցի դիվանագետներին

analitik.am

Կրեմլում չգիտեն, թե ինչ ինֆորմացիա է օգտագործել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը եվրոպական պետությունների ղեկավարներին համոզելու համար, թե ռուսաստանցի նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի թունավորման ետևում կանգնած է հենց Ռուսաստանը:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքերով, մեղադրանքն այնքան լուրջ է, որ այն չի կարող հիմնված լինել ենթադրությունների վրա, այլ պետք է լինեն հստակ ապացույցներ:

Ավելի վաղ հայտնվել էինք, որ եվրոպական 20 երկիր պատրաստվում է հետևել Մեծ Բրիտանիայի օրինակին և արտաքսել ռուսաստանցի դիվանագներին: Նշվում էր նաև, որ Բրիտանիայի վարչապետը նոր փաստեր է ներկայացրել, որոնք ապացուցում են Ռուսաստանի մեղավորությունը:

Պեսկովը նշել է, որ Մոսկվայում չգիտեն, թե ինչի մասին են խոսել Բրյուսելում, ինչ ինֆորմացիա ունի Լոնդոնը և ինչ է ներկայացվել եվրոպացիներին, դրա համար էլ ռուսական իշխանությունների համար բարդ է հասկանալ, թե ինչով է պայմանավորված եվրոպական երկրների նման արձագանքը:

 

Նույն շարքից