Միջազգային Քաղաքականություն 

Ռուսաստանում խոսել են ապագայի հակամարտությունների առանձնահատկությունների մասին

analitik.am

Ապագայի հակամարտությունների առանձնահատկությունները լինելու են ռոբոտացված տեխնիկայի կիրառումը, ինֆորմացիան ոլորտի պատերազմը և տիեզերական միջոցները: Նման կարծիք հայտնել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ բանակի գեներալ Վալերի Գերասիմովը:

«Անկասկած ցանկացած ռազմական հակամարտություն ունի իրեն բնորոշ գծերը: Ապագայի հակամարտությունների առանձնահատկությունները լինելու են բարձր ճշգրտությամբ և այլ տեսակի նորագույն զինատեսակները՝  այդ թվում նաև ռոբոտացված տեխնոլոգիաները: Նախ ոչնչացվելու են հակառակորդի տնտեսական նշանակություն ունեցող օբյեկտները և պետական ղեկավարման համակարգերը: Բացի ավանդական ոլորտներից, լուրջ պայքար է լինելու նաև ինֆորմացիոն ոլորտում և տիեզերքում»,-ասել է Գերասիմովը, ում խոսքերը փոխանցում է Ինտերֆաքս գործակալությունը:

Ռուս գեներալի խոսքերով, լուրջ դերակատարում են ունենալու նաև կապի միջոցները, հետախուզությունը և նավիգացիան:

Սրանք, Գերասիմովի կարծիքով, միայն ապագա հակամարտությունների ուրվագծերն են, իսկ իրականում պետք է պատրաստ լինել ամեն ինչի:

 

Նույն շարքից