Հայաստան Քաղաքականություն 

Միգուցե Սերժ Սարգսյանը հենց այդպես է մտածել, երբ հայտարարեց պաշտոնի չհավակնելու մասին. Քոչարյան

analitik.am

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի կարծիքով, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ 2014 թվականին հայտարարելով վարչապետի կամ նախագահի պաշտոնին չհավակնելու մասին, միգուցե հենց այդպես է մտածել, սակայն հիմա իրավիճակ է փոխվել:
Այսօր՝ մարտի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Քոչարյանը նշեց, որ նախագահի մոտ տեսակետի հնարավոր փոփոխությունը կարող է կապված լինել ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական գործոններով:

Ինչ վերաբերում է իշխանությունից նախագահի հեռանալուց հետո զարգացումներին, քաղտեխնոլոգի խոսքերով՝ այսօր Հայաստանում իշխանություն ունեցողները, մասնավորապես՝ վերնախավը, թույլ չեն տա դա, քանի որ նրանց գրեթե 100 տոկոսը շատ բան են կորցնելու նման զարգացումների դեպքում:

 

Նույն շարքից