Ամենաընթերցվածներ Գլխավոր Վերլուծական Քաղաքականություն 

Տրոցկուց մինչև Սկրիպալ. Հայկական ջարդերի նախանշանները կրկնվում են

analitik.am

1883-85 թվականներին Միացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոնում բազմաթիվ պայթյուններ որոտացին: Ռումբեր պայթեցին կառավարական շենքերում, Սկոտլանդ Յարդում, «The Times»-ի խմբագրությունում, մետրոյում, կայարաններում, կուսակցությունների գրասենյակներում, կուսակցականների տներում, պառլամենտում և բազմաթիվ այլ կարևոր վայրերում: Տասնյակից ավել պայթյունների պատասխանատվությունը դրվեց ռուսական հատուկ ծառայությունների վրա: Ֆրիդրիխ Էնգելսն իր ծավալուն հոդվածում ռուս լրտեսների մոտիվացիան հիմնավորեց նրանով, որ ռուսական Կայսրությունը պահանջում էր Լոնդոնից արտահանձնել այնտեղ թաքնվող ռուս հեղափոխականներին: Թեպետ, առաջին ռուս քաղաքական էմիգրանտ համարվող Գերցենը 30 տարի առաջ էր գաղթել Լոնդոն ու տաս տարի է, ինչ մահացել էր, այդ քաղաքը դեռ ռուս հեղափոխականների կենտրոնն էր մնում Յակովի կամ ինչպես նրան Անգլիայում գիտեին՝ Ջեյմս Ռոտշիլդի շնորհով: Լոնդոնում Ալեքսանդր Գերցենը բանկիր Ջեյմս Ռոտշիլդի ֆինասավորմամբ սկսում է հրատարակել Ռուսաստանում արգելված «Կոլոկոլ» պարբերականը: Գերցենի բռնագանձված սեփականությունը հենց Ռոտշիլդն էր հետ գնել, երբ ռուս կայսրին հերթական վարկն էր տալիս: Ինչպես և այսօր՝ մի ձեռքը վարկ է տալիս, մյուսը՝ հարվածում վարկառուին, որ վերջինս չկարողանա այն մարել: Կարճ ժամանակով Լոնդոնում է բնակվել նաև կարմիր հեղափոխության ղեկավար Լենինը: Նույն բանկիրն էլ բոլշևկիներից զատ ֆինանսավորում էր երիտթուրքերին ու երիտբոսնիացիներին, որոնց ղեկավարը սկսեց առաջին համաշխարհային պատերազմը՝ սպանելով Ֆրանց Ֆերդինանդին:

Այսինքն՝ ռուսական պետությունն ավելի քան մոտիվացված էր Միացյալ Թագավորության վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի արտահանձնվեն սադրիչներն ու հեղափոխականները, ուստի անվտանգությունը խարխլող ահաբեկչական ակտերը կարող էին դիտարկվել՝ որպես ճնշման միջոցներից մեկը: Այնուամենայնիվ, այդ ահաբեկչության կազմակերպիչները ռուսները չէին. Հետաքննությունը պարզեց, որ կազմակերպիչն Իռլանդական պետականության ջատագովներից մեկն է՝ Ջերիմայահ Օդոնովանը: Սակայն, պայքարող տեսակին՝ի դեմս բոլշևիկների, դա արդեն հետաքրքիր չէր, զարկը տրված էր...

Վերջերս անգլիական Սոլսբերիում թունավորված նախկին ռուս լրտես Սկրիպալի դեպքը ևս բազմաթիվ հարցեր է առաջ բերում, որոնցից գլխավորն այն է, թե ինչո՞ւ Սկրիպալի հետ հաշվեհարդար չեն տեսել, երբ նա ՌԴ բանտերից մեկում էր՝ պետական դավաճանության համար մեղադրական դատավճռով։ Ինչու՞ են սպասել մոտ մեկ տասնամյակ, ապա նոր գործողություն ձեռնարկել : Մյուս կողմից՝ գործողության փնթիությունն է շատ կասկածելի: Սակայն, ինձ համար առավել հետաքրքիր է այս ամենի քաղաքական հետևանքները, որոնք հուշում են, որ այս ամենն ի օգուտ Վլադիմիր Պուտինի է կատարվում:

Սկրիպալի թունավորման պատրվակով մոտ քսան երկիր արդեն արտաքսել է հարյուրից ավել ՌԴ դիվանագետների։ Այս քայլը, դեռևս զուտ դիվանագիտորեն դիտարկելիս, ասել է, թե ձևական բնույթ է կրում, այն որպես այդպիսին չի ազդում ՌԴ արտաքին հարաբերությունների վրա, ըստ ամենայնի, միայն փոքր ինչ բարդացնում է զուտ տեղեկատվության կուտակման և մշակման գործընթացը: Մինչդեռ, Գերմանիան, օրինակ, այս օրերին թույլ է տվել Ռուսաստանից երկրորդ գազամուղի կառուցումը սկսել, իսկ աշխարհի առաջնորդների մեծ մասն էլ շնորհավորեց Պուտինին՝ վերընտրվելու կապակցությամբ։ Սակայն, այս պատժիչ գործողությունները ակնհայտորեն լուծում են մեկ հարց՝ նրանք ցույց են տալիս ռուս չինովնիկներին ու օլիգարխներին, որ վերջիններս արտասահմանում իրենց ֆիզիկապես անվտանգ չեն կարող զգալ և դրա հետ մեկտեղ, երաշխավորված չի նաև նրանց գումարների ապահովությունը: Այսինքն՝ զարգացած աշխարհը բավականին սինխրոն կարգով արեց այն, ինչն ինքը՝ Պուտինը, տարիներ շարունակ փորձում էր անել: Ռուսաստանում բնակվող մեծահարուստն այլևս չի կարող վստահ լինել, որ իշխանության հետ վատ հարաբերություններ ունենալու դեպքում «վերջի վարիանտ» կփախնի ինչ-որ պայմանական Լոնդոն: Սա Պուտինին ահռելի ճնշման լծակներ է տալիս և ևս մեկ անգամ ապացուցում, որ Արևմուտքի վարքը բավականին լուրջ ներդրում ունի Պուտինի քաղաքական հաջողությունների մեջ: Հենց Արևմուտքն է Պուտինին տալիս այն անհրաժեշտ ընդհանուր թշնամուն, որի շուրջ նա կարողանում է համախմբել բնակչությանը և ռեկորդային 77% ձայներ հավաքել:

Այնուամենայնիվ, մենք՝ հայերս, պետք է շատ զգուշավոր վերաբերվենք տեղի ունեցող իրադարձություններին, քանի որ, երբ վերջին անգամ Լոնդոնում նստած մի մեծահարուստ հրեա փորձում էր Իսրայել պետության գաղափարը փրկել՝ հեղափոխություններ և համաշխարհային պատերազմ հրահրելով, այդ ամենի արդյունքում մեր ազգը կորցրեց իր կեսին: Իրանը և մասնավորապես «Հեզբոլլա» -ն ավելի հզոր են, քան երբևէ, Իսրայելը նորից գտնվում է կործանման եզրին, և վերջինիս միակ ռեալ դաշնակիցը տարածաշրջանում Ադրբեջանն է:

 

Հեղինակ՝ Արթուր Դանիելյան

Նույն շարքից