Սպորտ 

Այն, որ դու խաղացել ես «Բարսելոնայում», չի նշանակում, որ չես կարող տեղափոխվել «Ռեալ». «Բարսելոնայի» պաշտպան

analitik.am

«Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտին մեկնաբանել է իր նախկին թիմակից Նեյմարի հնարավոր տրանսֆերը Մադրիդի «Ռեալ»:

«Ֆուտբոլում հնարավոր է ամեն ինչ: Այն փաստը, որ դու խաղացել ես «Բարսելոնայում», չի նշանակում, որ դու չես կարող տեղափոխվել «Ռեալ»»,-ասել է ֆրանսիացին՝ հավելելով, որ դա տեղի է ունենալու, եթե Նեյմարը ցանկանում է:
Հիշեցնենք, որ բրազիլացին կատալոնական գրանդից ՊՍԺ տեղափոխվեց անցած ամառ, 222 միլիոն եվրոյի դիմաց:

 

Նույն շարքից