Սպորտ 

«Ռեալի» հարձակվողը ստիպված է եղել բացատրություն տալ, երբ հայտարարել է, որ Մեսսին Ռոնալդուից ուժեղ է

analitik.am

«Դեպորտիվոյում» վարձավճարով հանդես եկող «Ռեալի» 19-ամյա հարձակվող Ֆեդերիկո Վալվերդեն իր հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ Լեոնել Մեսսին ավելի ուժեղ ֆուտբոլիստ է, քան՝ Կրիշտիանո Ռոնալդուն:

«Ռոնալդուն ու Մեսսին աշխարհի երկու լավագույն ֆուտբոլիստներն են: Սակայն ես ընտրում եմ Մեսսիին»,-հայտարարել է Արքայական ակումբի հարձակվողը:

Ամենայն հավանականությամբ այս խոսքերը դուր չեն եկել կոնկրետ մարդկանց, դրա համար ավելի ուշ երիտասարդը ստիպված է եղել հրաժարվել խոսքերից՝ հայտարարելով, թե Մեսսիի մասին խոսքերը կատակ են եղել, քանի որ ինքը Մադրիդում է և միշտ աջակցում է Ռոնալդուին

Նույն շարքից