Պատահարներ 

«ԶԻԼ»-ը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել ձորակը

analitik.am

Ապրիլի 3-ին, ժամը 13:00-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ամասիա գյուղից 7 կմ դեպի Արփի լիճ «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել ձորակը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «ԶԻԼ 130» մակնիշի 34 VD 773 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Բ. Գ.) դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Նույն շարքից