Սպորտ 

Դաղստանում Մաքգրեգորին փոքրիկ հիմար իռլանդացի կաթնակեր են անվանել, ով վախենում է Հաբիբից

analitik.am

Իռլանդացի մարտիկ Քոնոր Մաքգրեգորը խուսափում է Հաբիբ Նուրմագոմեդովի հետ հանդիպելուց, քանի որ մենամարտում է միայն նրանց հետ, ում կարող է հաղթել: Նման հայտարարությամբ է հանդես  եկել դաղստանցի մարզիկի մենեջեր Ալի Աբդել-Ազիզը, փոխանցում է TMZ-ն:

«Նա իրական մարտիկ չէ, կռվում է միայն նրանց հետ, ում կարող է հաղթել: Հաբիբը նրա հայրն է: Այդ հիմարը վախենում է իր հորից: Ամոթ է: Բոլոր իռլանդացիները, ում ես գիտեմ, դաժան են: Մաքգրեգորը միակ նուրբ իռլանդացին է»,-ասել է Աբդել-Ազիզը:

Նշենք, որ դաղստանցի մարտիկն ամեն կերպ ցանկանում է մենամարտել իռլանդացու հետ, սակայն վերջինս խուսափում է:

Աբդել-Ազիզի խոսքերով, Մաքգրեգորը փոքրիկ իռլանդական կաթնակեր է, դրա համար էլ խուսափում է Հաբիբի հետ մենամարտից:

 

 

Նույն շարքից