Սպորտ 

Քոնոր Մաքգրեգորը հանձնվել է ոստիկանությանը /տեսանյութ/

analitik.am

Ավտոբուսի վրա կատարված սկանդալային հարձակումից հետո խառը մենամարտերի իռլանդացի մարտիկ Քոնոր Մաքգրեգորը հանձնվել է ոստիկանությանը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Նյու Յորքի ոստիկանությանը:

Նշվում է, որ իռլանդացին ինքնակամ է ներկայացել ոստիկանություն: Այս պահին Քոնորին մեղադրանք չի առաջադրվել: Ոստիկանությունը շարունակում է ուսումնասիրել միջադեպը, որի արդյունքում մեկ մարդ լուրջ վնասվածք է ստացել:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեսանյութ էր հայտնվել, թե ինչպես է Քոնորը  հարձակվում մարզիկներ տեղափոխող ավտոբուսի վրա: Ենթադրվում է, որ այսպես իռլանդացին իր դժգոհությունն է հայտնել՝ կապված իրեն չեմպիոնական գոտուց զրկելու հետ: Իսկ Մաքգրեգորին չեմպիոնական գոտուց զրկեցին երկար ժամանակ այն պաշտպանելուց հրաժարվելու պատճառով:

 

Նույն շարքից