Մշակույթ 

«7 մահացու մեղքերը» նախագիծը՝ Ժամանակակից արվեստի թանգարանում

analitik.am

Մայրաքաղաքում անցկացվող ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում քաղաքապետարանի ենթակայության Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում բացվել է ֆրանսահայ նկարչուհի Նինա Խեմչյանի «7 մահացու մեղքերը» խորագրով անհատական նախագիծը: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Իր տեսակով բացառիկ աշխատանքը ներկայացնում է շուրջ 50 մետր երկարությամբ մեկ ընդհանուր նկար: Հեղինակի խոսքով գրաֆիկական կտավը ստեղծվել է երկու տարվա ընթացքում՝ հատուկ ֆրանկոֆոնիայի օրերի ընթացքում երևանյան արվեստասեր հասարակությանը ցուցադրելու համար: Առաջին անգամ նման ձևաչափով ներկայացված ստեղծագործությունն իր ինքնատիպ ոճով արժանացել է այցելուների հավանությանը:
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել նկարիչներ, մշակութային գործիչներ, արվեստասերներ:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև ապրիլի 27-ը:

 

 

Նույն շարքից