Գլխավոր Քաղաքականություն Ֆեյսբուք 

ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանը, հավանաբար, Հայաստանը համարում է մի մեծ պահեստ, իսկ ՀՀԿ-ին էլ՝ պահեստապետ. Մանե Թանդիլյան

analitik.am

ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, հավանաբար, Հայաստանը համարում է մի մեծ պահեստ, իսկ ՀՀԿ-ին էլ՝ պահեստապետ, ահա թե ինչու իրենց իշխանությունը հարցականի տակ դրվող յուրաքանչյուր դատողություն դիտարկում է որպես սպառնալիք իրենց՝ պահեստապետի պաշտոնին:
Ցավում եմ, որ մեր երկրի և դրա զարգացման շուրջ առաջարկվող գաղափարները իշխանության ներկայացուցիչների համար տեղավորվում են պահեստի ու պահեստապետի տրամաբանության մեջ. դա շատ բան է ասում նրանց թաքնված և բացահայտ ցանկությունների մասին:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչպիսին պետք է լինի ընդդիմությունը. նախ Գագիկ Մելիքյանը լավ կլինի՝ մի փոքր ջանք գործադրի և մտածի, թե ինչպիսին պետք է լինի իշխանությունը: Առայժմ, իրենց նայելով միայն կարելի է եզրակացնել, թե ինչպիսին չպետք է այն լինի:
Իսկ ընդդիմությունը, ի տարբերություն իշխանության, հանրության հետ անկեղծ է ու թափանցիկ, բարձրաձայնում է բոլոր խնդիրներն ու տարաձայնությունները և գնում դրանց հարթման ու ինքնազարգացման ճանապարհով:

Նույն շարքից