Սպորտ 

Ռոնալդուն երբեք չի հասնի Մեսսիի մակարդակին. Պորտուգալացի գործակալ

analitik.am

Պորտուգալացի հայտնի ֆուտբոլային գործակալ Պաուլու Բարբոզան վստահ է, որ իր հայրենակից Կրիշտիանո Ռոնալդուն զիջում է Լեոնել Մեսսիին:

«Ես այդ հաշվով կասկածներ չունեմ: Ռոնալդուն երբեք չի հասնի Մեսսիի մակարդակին: Արգենտինացին այլ կարգի ֆուտբոլիստ է: Դժվար թե առաջիկա 100 տարում նման ֆուտբոլիստ լինի: Ռոնալդուն շատ հեռու է նրանից:
Մեսսին անհամեմատ ավելի ստեղծագործ ֆուտբոլիստ է, ավելի ստեղծարար: Միևնույն ժամանակ նա ավել թիմային է:

Միակ հարցում, որում Ռոնալդուն առաջ է Մեսսիից, գլխով խաղն է, իսկ դա տրամաբանական է, քանի որ Ռոնալդուն ավելի բարձրահասակ  է, բացի դրանից, շատ լավ ցատկում է: Մյուս բոլոր հարցերում Ռոնալդուն զիջում է»,-ասել է պորտուգալացին:

 

Նույն շարքից