Մշակույթ 

ԿԳՆ-Ինովացիոն ակուստիկ լաբորատորիա` Երևանի պետական կոնսերվատորիայում

analitik.am

Բուհերի ֆինանսավորման արդյունավետմեխանիզմների ներդրման ուղղությամբ կարևորնախաձեռնություն է ՀայաստանումՆորարարությունների մրցակցային հիմնադրամը, որիմիջոցները մրցակցային հիմունքներովդրամաշնորհների ձևով ուղղվում են բուհերինորարարական ու զարգացման ծրագրերիիրականացմանը և բուհերի կարողություններիհզորացմանը: ՀՀ կրթության և գիտության նախարարիտեղակալ Վահրամ Մկրտչյանն այսօր այցելել է ԵրևանիԿոմիտասի անվան պետական կոնսերվատորիայումբացված «Ինովացիոն ակուստիկ լաբորիատորիա»:Նախարարի տեղակալը շրջել է լաբորատորիայում,ծանոթացել դրա հնարավորություններին, զրուցելաշխատակիցների հետ: Ըստ Վահրամ Մկրտչյանի՝նորաբաց «Ինովացիոն ակուստիկ լաբորատորիան»տարածաշրջանում եզակի ստուդիա է, որը հագեցած էնման բարձրորակ սարքավորումներով: ««Բարձրագույնկրթության մասին» նոր օրինագծով արմատական լուրջփոփոխություններ են նախատեսվում բուհականհամակարգում, և նմանօրինակ նախագծերն անշուշտկնպաստեն կրթության որակի բարձրացմանը: Կոնկրետայս պարագայում՝ Կոնսերվատորիայի ուսանողներըհնարավորություն կունենան ստանալ որակյալկրթություն: «Ինովացիոն ակուստիկ լաբորատորիան»կնպաստի նաև բուհի զարգացմանը`  խթանելովկրթության բիզնես բաղադրիչի ընդլայնմանը՝ որոշակիծառայություններ մատուցելու առումով: Լաբորատորիաննաև կբարձրացնի բուհի վարկանիշը և կնպաստի ԵՊԿ-ի միջազգայնացման գործընթացին»,-նշել է ՎահրամՄկրտչյանը՝ ընդգծելով, որ լաբորատորիան բուհիուսանողների համար գործնական կարողություններ ևհմտություններ ձեռքբերելու հնարավորությունից զատ,երաժշտագետների համար նաև կբացիգիտահետազոտական ուսումնասիրությունների նորհեռանկար: Այս մասին Analitik.am-ին հայտնում են ՀՀ ԿԳՆ-ից:

Կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանն իրհերթին նշել է, որ «Ինովացիոն ակուստիկլաբորատորիա» ծրագիրը համահունչ է Եվրոպականբարձրագույն կրթական տարածք ինտեգրվելումիտումներին, ինչպես նաև բուհի ռազմավարականծրագրով նախատեսված գործընթացներին: «Նորարական երաժշտական լաբորատորիան համապատասխանում է ժամանակակից երաժշտականմշակույթի պահանջներին: Լաբորատորիան հագեցած էբարձրակարգ երաժշտական գործիքակազմով»,-նշել էնա:

Հավելենք, որ Համաշխարհային բանկի ֆինանսականաջակցությամբ իրականացվող «Կրթությանբարելավում» վարկային ծրագրի շրջանակներում 2015-2019 թվականներին ՆՄՀ դրամաշնորհներիտրամադրման համար նախատեսված է 5.8 մլն ԱՄՆդոլարին համարժեք գումար: Կրթական ծրագրերիկենտրոն ԾԻԳ-ի կողմից իրականացվել է բուհերինմրցակցային հիմունքներով դրամաշնորհներիտրամադրման առաջին շրջափուլը, որի արդյունքներովդրամաշնորհներ են տրամադրվել 6 բուհերի:«Ինովացիոն ակուստիկ լաբորիատորիա» ծրագրումընդհանուր առմամբ ներդրվել է 80,728,700 միլիոն ՀՀդրամ. 14, 531,166 ՀՀ դրամ պետբյուջե, 58,124,664 ՀՀ դրամ համաշխարհային բանկ, 8, 072,870 բուհի համաֆինանսավորում:

 

Նույն շարքից