Իրավական Ֆեյսբուք 

Դիանա Գրիգորյանի «Նռան հատիկ» սերիալում խեղաթյուրում և նսեմացնում են նոտարի կերպարը. Մարինա Մանուկյան

analitik.am

Նոտար Մարինա Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հայաստանի Հանրապետության նոտարական համակարգը տարիներ առաջ լուրջ ու տեսանելի բարեփոխումների փուլ մտավ: Քաղաքացիների համար թափանցիկ աշխատանքի ապահովման, սակագնային քաղաքականության փոփոխության և սպասարկման որակի բարձրացմանն ուղված քայլերը միտված էին քաղաքացիների մոտ ձևավորվել նոտարի կերպարի հանդեպ դրական վերաբերմունք և վստահություն : Այս ամենին չէի անդրադառնա, եթե մեր քաղաքացիներից շատերից չտեղեկանայի մի հեռուստասերիալի մասին, որտեղ աղավաղում, խեղաթյուրում և նսեմացնում են նոտարի կերպարը: Խոսքը Նռան հատիկ հեռուստանովելի մասին է, որի համապատասխան սերիան երեկ ստիպված եղա նայել :Չեմ անդրադառնա դրա որակին, դերասանական խաղին կամ սցենարի բացակայությանը, ուղղակի զարմանքս եմ հայտնում տվյալ հեռուստասերիալի սցենարի պատասխանատուների անգրագիտության և խեղաթյուրված հոգեբանության արդյունքում ստեղծված կոռումպացված և բարոյական որևէ արժանիքից ու սկզբունքներից զուրկ նոտարի կերպարին: Իհարկե կարելի է փորձել ամեն ինչ խեղաթյուրել, երևակայական կերպարներ ստեղծել ու հնարել այնքան ինչքան թույլ է տալիս երևակայության սահմանները: Դեմ չեմ նաև արատավոր երևույթների առավել վառ ներկայացմանը, եթե դրա նպատակը երևույթն արմատախիլ անելն է, անգամ ծաղրելը: Սակայն մեկ մտացածին կերպարով ողջ համակարգի դերն ու նշանակությունը ստվերելն անընդունելի է,այն էլ նոտարի դեպքում,ով հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից ՝որպես պետության և հասարակության կողմից հատուկ վստահությամբ ու պատասխանատվությամբ օժտված անձ,ով պարտավոր է գործել ՀՀ օրենքներին եվ սահմանադրությանը համապատասխան,պահպանել նոտարական գաղտնիքն ու նոտարական էթիկայի կանոնները:
Ցավոք այդ սերիալն ունի հեռուստադիտողներ, որոնք քիչ չեն ու այս թեմային չէի անդրադառնա, եթե տարակուսանքի նոտան չգար հենց հեռուստադիտողներից, որոնց մեծ մասը նոտարի մասին պատկերացում կկազմեն ելնելով տվյալ հեռուստասերիալում ներկայացված կերպարից ՝այցելելով նոտարական գրասենյան արդեն իսկ կանխակալ մոտեցմամբ: Տարիներ առաջ նման մի կերպարի զարգացումը մեծ դիտողականություն ունեցող,,Կարգին սերիալ,, հեռուստաֆիլմում բավական ուշացումով ,բայց հաջողվեց կանխել նոտարական պալատի ջանքերով: Հուսամ սերիալի ստեղծագործական կազմը կվերանայի իր մոտեցումները, ավելի արհեստավարժ ձևով կմոտենա իր աշխատանքին և չի փորձի կամա թե ակամա ապակողմորոշել մեր տպավորվող հասարակությանը:

Նույն շարքից