Սպորտ 

Ինչի մասին է Ռուբեն Հայրապետյանը խոսել ազգային հավաքականի մարզչի թեկնածուներից Գյուլբուդաղյանցի հետ

analitik.am

ՀՖՖ նախագահը Ռուբեն Հայրապետյանը «Փյունիկի» գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի հետ հանդիպման ժամանակ ազգային հավաքականը գլխավորելու մասին չի խոսել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է վերջինս:
Պատասխանելով հարցին, թե ինչի մասին է Հայրապետյանը խոսել իր հետ՝ Գյուլբուդաղյանցը նշել է, թե ինքը ՀՖՖ նախագահից խնդրել էր մարզվել բնական խոտածածկի վրա, բայց Ավանի ակադեմիայի բոլոր դաշտերը ցանել են. «Այդ մասին էինք խոսում»:

«Ռուբեն Հայրապետյանը հանդիպում է հավաքականի գլխավոր մարզչի թեկնածուներին ու հարցնում նրանց մարզավիճակի մասին»,-հավելել է Գյուլբուդաղյանցը, ով Արթուր Պետրոսյանի հեռանալուց հետո ազգային հավաքականը գլխավոր մարզչի թեկնածուներից մեկն է:

Նույն շարքից