Առողջապահություն Հասարակություն 

Գիտնականները հայտարարել են, որ կանայք կարող են չզգալ սրտի կաթվածը

analitik.am

Նորվեգիայի գիտնականները հայտնել են այն մասին, որ շատ կանայք կարող են չիմանալ, որ սրտի կաթված են ունեցել: Սա պայմանավորված է նրանով, որ նրանք ավելի հեշտ են տանում ցավն այս հիվանդության դեպքում: Փորձագետները վաղուց  պնդում էին, որ կանայք ավելի դիմացկուն են, քան տղամարդիկ, և այս նոր գիտական ​​աշխատանքը միայն լրացնում է տեղեկատվական պաշարը, որն էլ իր հերթին ապացուցում է, որ կանանց մոտ ցավային դիմացկության բարձր մակարդակ կա:

Ուսումնասիրության ընթացքում հեղինակներն ուսումնասիրել են կնոջ սիրտը և հայտնաբերել, որ հարցվածներից  ոմանք ունեցել են սրտի կաթված, սակայն դրա մասին չեն իմացել:

Գիտնականների կարծիքով, կնոջ մարմնի կայունությունն այնքան բարձր է, որ կաթվածի ժամանակ նյարդային մանրաթելերի գրգռումը գրեթե չի զգացվում:

Մասնագետները մտահոգված են նման եզրակացություններով, քանի որ եթե դրա հետևանքների դեմ չպայքարել, սրտի կաթվածի դեպքում կարող է առաջանալ հանկարծամահություն: Ըստ փորձագետների՝ բժիշկները պետք է ավելի ուշադիր հետազոտեն գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին:

 

Նույն շարքից