Սպորտ Քաղաքականություն 

Կիրսան Իլյումժինովը չի պատրաստվում հեռանալ

analitik.am

ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը մտադիր չէ հրաժարական տալ՝ չնայած կազմակերպության նախագահական խորհրդի կոչերին:
Ինտերֆաքսի հետ զրույցում Իլյումժինովը հայտարարել է, որ նախագահական խորհրդի որոշումը քաղաքական ենթատեքստ ունի և կապ չունի շախմատի հետ:

ՖԻԴԵ-ի նախագահը հավելել է, որ իր հրաժարականի մասով կոչերը հիմնավորված են 2015 թվականից ԱՄՆ-ի կողմից կիրառվող պատժամիջոցներով, որոնք իրենց հերթին անհիմն են:

Իլյումժինովը հայտարարել է, որ ոչ միայն հրաժարական չի ներկայացնելու, այլ նաև այս տարի սեպտեմբերին կրկին առաջադրելու է իր թեկնածությունը:
ՖԻԴԵ-ի նախագահական խորհուրդը Կիրսան Իլյումժինովին հրաժարական ներկայացնելու կոչով դիմել էր ապրիլի 8-ին:

Նույն շարքից