Հասարակություն Պատահարներ 

ԱՄՆ-ում դպրոցական ավտոբուս է վթարի ենթարկվել. Մեծ թվով տուժածներ կան

analitik.am

Ամերիկյան Լոնգ Այլենդում դպրոցականներ տեղափոխող ավտոբուսի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել:

Տեղի ԶԼՄ-ների փոխանցմամբ, վթարի արդյունքում ավելի քան 40 մարդ է տուժել: Մասնավորապես խոսվում է 42 տուժածի մասին: Ոստիկանության տեղեկություններով, տուժածների թվում ծանր վիրավորներ կան:

Նախնական տեղեկություններով, վթարը տեղի է ունեցել վարորդի մեղավորությամբ, ով ծանոթ չի եղել  տվյալ ճանապարհի երթևեկության առանձնահատկություններին:

Նույն շարքից