Բարի օր Հասարակություն Սպորտ 

Կամո Ունանյանը հաղթանակից հետո հոսպիտալացվել է

analitik.am

2018թ.-ի ապրիլի 7 -ին Գերմանիայի Հալլե քաղաքում  կայացավ WKF վարկածով  միջազգային խոշոր մրցաշար, որին մասնակցում էին  աշխարհի շուրջ 32 երկրների մարզիկներ:

Աշխարհի Եվրոպայի չեմպիոն, մեր հայրենակից  Կամո Ունանյանը նույնպես մասնակցում էր  այդ մրցաշարում: Նա  գրավել է պատվավոր առաջին հորիզոնականը՝ անցկացնելով  թվով  7 մենամարտ և  բացարձակ հաղթանակ տանելով բոլոր մենամարտերում:

Նշենք, որ Կ. Ունանյանն իր մարզումները սկսել էր դեռևս հունվար ամսից՝  նշանակետի տակ առնելով ապրիլի 20-22-ը Ստամբուլում կայանալիք WSF վարկածով աշխարհի առաջնությունը, սակայն ցավով տեղեկացանք, որ WKF մրցաշարի մենամարտերից մեկի ժամանակ կողոսկրի հատվածում շատ լուրջ վնասվածք է ստացել և առաջիկայում մեր մարզիկը բաց կթողնի աշխարհի առաջնությունը, քանի որ հաղթանակից անմիջապես հետո նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է:  Կ.Ունանյանին հոսպիտալացրել են Հալլեի քաղաքի հիվանդանոցներից մեկում: Մի քանի ժամ այնտեղ մնալուց հետո նրան դուրս են գրել, ըստ բժշկի եզրակացության՝ Կամո  Ունանյանը նման վնասվածքից հետո, ցավոք, չի հասցնի վերականգնվել և պատրաստվել  աշխարհի գալիք  առաջնությանը:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը տեղի կունենա ապրիլի 20-22-ը Թուրքիայում:

Ավելի ուշ կներկայացնենք Կամո Ունանյանի հետ մեր զրույցը:

Analitik.am-ը  մեր մարզիկին մաղթում է  շուտափույթ ապաքինում:

 

Նույն շարքից