Հասարակություն Պատահարներ 

Volkswagen-ի մասնակցությամբ վթար՝ Զառ-Ակունք ավտոճանապարհին

analitik.am

Ապրիլի 10-ին, ժամը 00:18-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Զառ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, Volkswagen մակնիշի ավտոմեքենան շրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Զառ-Ակունք ավտոճանապարհի 1-ին կմ-ին Volkswagen Golf մակնիշի 35 LA 356 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1993 թ. ծնված Ա. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել բետոնե արգելապատնեշին և շրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևոր՝ 1990 թ. ծնված Օ. Մ.-ը հոսպիտալացվել են Աբովյանի ԲԿ, այնուհետև Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները փակել են գազի բալոնի փականը, հոսանքազրկել ավտոմեքենան և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Նույն շարքից