Սպորտ 

Պելեն չի մասնակցի Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը

analitik.am

Բրազիլական և համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Պելեն չի կարող մասնակցել Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնությանը: Այս մասին հայտնում է Goal.com-ը՝ հավելելով, որ բրազիլացին առողջական խնդիրներ ունի:

Նշվում է, որ 77-ամյա Պելեն վերջերս վնասել է մեջքը, ինչը վերջինիս խանգարելու է մեկնել Ռուսաստան և ներկա գտնվել ֆուտբոլային հանդիպումներին:

Հավելենք, որ 2016 թվականին առողջական խնդիրների պատճառով Պելեն չմասնակցեց նաև Ռիո դե Ժայներոյում կայացած Օլիմպիադայի բացման արարողությանը:

 

Նույն շարքից