Հասարակություն Մշակույթ 

Շարունակվում է Ֆրանկոֆոնիայի երկամսյակը մայրաքաղաքի մշակութային կրթօջախներում

analitik.am

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի ծրագրով Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցներում շարունակվում են մշակութային միջոցառումները: Այս մասին Analitik.am-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Սարգիս Ասլամազյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցում ֆրանսիական երաժշտության երեկո էր: Դպրոցի սաները ներկայացրել են ֆրանսիացի կոմպոզիտորների երաժշտական և վոկալային ստեղծագործություններ: Կատարումներով հանդես է եկել նաև երգչախումբը:
Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցում էլ թեման Հայաստան-Ֆրանսիա բարեկամությունն էր: Համերգային ծրագրի ընթացքում ներկայացվել են ինչպես ֆրանսիացի, այնպես էլ ֆրանսահայ հայտնի հեղինակների դասական և ժամանակակից գործեր: Միջոցառման շրջանակում ներկայացվել է նաև Ֆրանկոֆոնիայի պատմությունը:
Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում մայրաքաղաքի կրթամշակութային հաստատություններում անցկացվող միջոցառումները շարունակական են:

 

 

 

Նույն շարքից