Սպորտ 

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները զգացել են, որ ամեն ինչ վատ ավարտ է ունենալու

analitik.am

Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակիչ առաջին խաղում «Ռոմայի» նկատմամբ 4:1 հաշվով առավելության հասնելուց հետո «Բարսելոնան» պատասխան խաղում պարտվեց 3:0 հաշվով և դուրս մնաց հետագա պայքարից:

Հանդիպումից հետո շատերը սկսեցին քննադատել թիմի առաջատարներին՝ Լեոնել Մեսսիին և Լուսի Սուարեսին՝ ցուցադրած խաղի համար, ինչպես նաև գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեին՝ ընտրած տակտիկայի համար:

Ինչպես երևում է համացանցում հայտնված կադրերից, «Բարսելոնայի» ֆուտբոլիստները զգացել են, որ ավարտը շատ վատ է լինելու: Առաջին խաղակեսից հետո մասնավորապես Անդրես Ինյեստան դիմել է իր խաղընկերներին՝ նշելով, որ թիմը կիսաեզրափակիչ դուրս չի գալու, եթե Վալվերդեն կարգադրի խաղալ նույն ձևով և փոփոխություններ չանի:

Վալվերդեին տակտիկայում փոփոխություն անելու հարցով խաղի ժամանակ դիմել է նաև Խերարդ Պիկեն, սակայն մերժում ստացել:

Նույն շարքից