Առողջապահություն Բարի օր Տնտեսություն 

Դեղերի մասին օրենքն ընդունվեց

analitik.am

Ազգային ժողովն այսօր՝ ապրիլի 12-ին, առաջին ընթերցմամբ 92 ձայնով  միաձայն ընդունեց «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Փոփոխություններով առաջարկվում է դեղագործական դեղատուն ունեցող հիվանդանոցներին առանց մեծածախ լիցենզիա ունեցող գնորդին դիմելու ՀՀ դեղ ներմուծելու հնարավորություն տալ, ինչը, ըստ հիմնական զեկուցող ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանի, կհանգեցնի դեղերի գների և հիվանդանոցային ծառայությունների մատուցման ծախսերի իջեցման։

Առաջարկվում է նաև քաղաքացուն իր հարազատների համար (3 մարդու համար) արտերկրից դեղ ներկրելու և Հայաստանից դեղ տանելու հնարավորություն ընձեռել:

Նույն շարքից