Սպորտ 

Սպառնում են սպանել «Ռեալ»-«Յուվենթուս» հանդիպման մրցավարին

analitik.am

Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակիչի «Ռեալ»-«Յուվենթուս» հանդիպման մրցավար Մայքլ Օլիվերը սպառնալիքներ է ստանում, այս մասին հայտնում է  Football Italia-ն:

Պարբերականը գրում է, որ մրցավարը չկա սոցկայքերում դրա համար երկրպագուները սպառնալիքներ պարունակող գրառումներ անում են վերջինիս կնոջ թվիթերյան էջում: Ոմանք նույնիսկ սպառնում են սպանել մրցավարին:

Հայտնվում է, որ ոստիկանությունն արդեն սկսել է ուսումնասիրել սպառնալիքները:
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին կայացած հանդիպման վերջին րոպեին անգլիացին 11 մետրանոց նշանակեց իտալական գրանդի դարպասին՝ օգնելով Արքայական ակումբին անցնել հաջորդ փուլ: Օլիվերը նաև կարմիր քարտով պատժեց հյուրերի ավագ Ջանլուիջի Բուֆոնին:

Նույն շարքից