Գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

Հայտնի է, թե ով է համոզել Թրամփին չհարվածել Սիրիայում ռուսական օբյեկտներին

analitik.am

Սպիտակ տանը Սիրիային հարվածելու մասով երեք պլան է քննարկվել, որոնցից մեկի համաձայն էլ հարված պետք է հասցվեր Սիրիայում ռուսական օբյեկտներին:  The Wall Street Journal-ը, հղում անելով իր աղբյուրին, գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հատուկ հանձնարարել է իր խորհրդականներին քննարկել նշյալ տարբերակը:

Նշվում է, որ համաձայն այդ պլանի, Սիրիայում ռուսական ՀՕՊ համակարգերի վրա հարձակումը պետք է թուլացներ Սիրիայի նախագահի ռազմական պոտենցիալը: Ամեն դեպքում Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետտիսին հաջողվել է համոզել նախագահ Թրամփին, ետ կանգնել ռուսական օբյեկտներին հարվածելու մտքից՝ նշելով, որ Մոսկվայի պատասխանը կարող է վտանգավոր լինել:

Հարվածի մյուս երկու տարբերակները վերաբերում էին Սիրիայում քիմիական զենքի հետ կապ ունեցող օբյեկտներին հարվածելուն: Հնարավոր թիրախներ են եղել նաև հետազոտության կենտրոնները, զինվորական հրամանատարական կետերը: Թրամփն արդյունքում հիբրիդ տարբերակ է ընտրել:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիան Սիրիային հարվածեցին ապրիլի 14-ին՝ արձակելով ավելի քան 100 թևավոր հրթիռ: Հարվածի արդյունքում զոհեր չեն եղել:

 

Նույն շարքից