Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Մեյը Սիրիային հարվածելը կապել է Բրիտանիայի ազգային շահերի հետ

Մեծ Բրիտանիան Սիրիային հարվածել է, քանի որ դա համապատասխանում է երկրի ազգային շահերին: Նման հայտարարությամբ խորհրդարանում հանդես է եկել Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը:

Մեյը մասնավորապես նշել է, որ Բրիտանիայի ազգային շահերից է բխում հետագայում Սիրիայում քիմիական զենքի կիրառմանը խանգարելը, ինչպես նաև քիմիական զենքի դեմ պայքարին աջակցությունը: Բրիտանական կառավարության ղեկավարը հավելել է, որ իրենք չեն կարող թույլ տալ քիմիական զենքի կիրառումը ոչ Սիրիայում, որ Բրիտանիայի փողոցներում, ոչ էլ այլ տեղերում:

Մեյի խոսքերով, երկիրը գնացել է Սիրիային հարվածելուն, քանի որ վստահ է եղել, որ դա ճիշտ է:

 

  • 2
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
    3
    Shares

Related Articles