Հայաստան Քաղաքականություն 

Նպատակը չի կարող արդարացնել միջոցները. ՀՅԴ-ական պատգամավորը՝ ցուցարարների մասին

Այսօր՝ ապրիլի 16-ին, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը, պատասխանելով հարցին, թե հնարավոր է արդյո՞ք Երևանում ծավալվող իրադարձությունների պատճառով խորհրդարանի վաղվա նիստը, որի ընթացքում քննարկվելու է  վարչապետի ընտրության հարցը, տեղի ունենա ոչ ԱԺ շենքում, ասաց, որ նման որոշում պետք է կայացնի հենց խորհրդարանը, իսկ ինքը նման որոշման մասին տեղեկություններ չունի: ՀՅԴ-ական պատգամավորի խոսքերով, ԱԺ-ն այն վայրն է, որտեղ պետք է նիստերը տեղի ունենան և որևէ բան չի կարող դրան խանգարել:
Ամեն դեպքում կոալիցիոն պատգամավորը չբացառեց որևէ բան, բայց վստահություն հայտնեց, որ նիստը տեղի կունենա հենց խորհրդարանում:

Ինչ վերաբերում է նրան, որ ցուցարարները որոշել են շրջափակել ԱԺ շենքը, Ռուստամյանն ասաց, որ ոչ ոք չի կարող խոչընդոտել իրեն կատարել այն, ինչ իրեն կարգադրել են իր ընտրողները՝ մանդատ տալով խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

ՀՅԴ-ական պատգամավորը նաև վտանգավոր անվանեց այն, որ հիմա ակցիա անողները խոսում են ժողովրդի անունից. «3 հոգով հավաքվում են, ասում են ժողովուրդ ենք, այդպես չէ: Քանի՞ մարդը պետք է համարվի ժողովուրդ: Հերիք է այդ բառն այդքան հեշտ ու հանգիստ արտասանել: Այդպիսի մարդիկ, եթե վաղը գան իշխանության, ավելի վտանգավոր է լինելու»:

Ռուստամյանը, խոսելով ցուցարարների և առաջ քաշված նպատակների մասին, հայտարարեց, որ վերջիններս իրենց նպատակն այնքան արդար են համարում, որ բոլոր միջոցներն արդարացնում են, սակայն նպատակը չի կարող արդարացնել միջոցները:

  • 9
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
    10
    Shares

Related Articles