Հասարակություն 

Ցուցարարները ներխուժել են Երևանի մանկավարժական համալսարան

analitik.am

Քիչ առաջ ցուցարարները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մուտք գործեցին Երևանի մանկավարժական համալսարան։ Փաշինյանը հայտարարեց, որ պետք չէ որևէ բան վնասել, նշելով, որ իրենց ակցիան խաղաղ է:
Ավելի վաղ ցուցարարները մուտք էին գործել նաև Երևանի հենակետային բժշկական քոլեջ:

Երևանի փողոցների արգելափակման գործողությունները շարունակվում են:

Ցուցարարները պայքարում են Սերժ Սարգսյանի վարչապետության և ՀՀԿ-ի իշխանության դեմ:

Նույն շարքից