Հաղթանակի կամրջի վրա իրավիճակը սկսել է լարվել: Կամուրջն արդեն մեկ ժամից ավել փակ է: Ցուցարարները շարունակում են փակ պահել կամուրջը՝ չենթարկվելով վարորդների և ոստիկանների պահանջներին:
Քիչ առաջ իրավապահները փորձեցին ցուցարարներին հեռացնել կամրջի վրայից և ազատել ճանապարհը, սակայն դա արդյունք չտվեց: Կամուրջը շարունակում է փակ մնալ:
Ոստիկանների փորձի ժամանակ բախում տեղի ունեցավ ցուցարարների հետ: