Ռազմական 

Հանդիպում՝ Արցախի Պաշտպանության բանակում

Ապրիլի 15-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի շրջանակում հերթական այցով Արցախում գտնվող ՀՀ գիտության ու մշակույթի ճանաչված գործիչներին՝ պաշտպանության նախարարին առընթեր հասարական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանի գլխավորությամբ: Այս մասին Analitik.am-ին հայտնում են ԱՀ ՊԲ-ից:

Հանդիպմանը ՊԲ հրամանատարը արժևորել է նախաձեռնությունը, ներկայացրել ՊԲ-ում իրականացված ու շարունակվող գործընթացների համալիրը՝ նշելով, որ հասարակության ցանկացած խավի և առանձնապես մտավորականության աջակցությունը կարևոր է ու բարձր է գնահատվում զինվորականության կողմից:

Բանակի հրամանատարի հետ հանդիպումից հետո մտավորականները հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված դասախոսություններ են ընթերցել բանակի զորամասերում:

  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
    2
    Shares

Related Articles