Հայաստան Քաղաքականություն 

Անհարմարություններ են ստեղծում, որևէ արդյունք չի լինելու. ՀՅԴ-ական պատգամավորը՝ ցույցերի մասին

analitik.am

«Կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի սկսած շարժումը որևէ արդյունք չի արձանագրելու»,-Ազատության հետ զրույցում հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ հավելելով, որ այն ինչ նախատաեսված է Սահմանադրությամբ, իրականանալու է:

Վարդանյանի խոսքերով, ցուցարարներն անհարմարություններ են ստեղծում, որը ճիշտ ճանապարհ չէ. «Մանավանդ այսօր չկա որևէ այլ քաղաքական օրակարգ»:

Ավելի վաղ ՀՅԴ-ական մեկ այլ պատգամավոր Արմեն Ռուստամյանն ապօրինություն էր անվանել Երևանի փողոցները փակելը:

Հավելենք, որ Երևանի մի շարք փողոցներ շարունակում են արգելափակված մնալ:

Նույն շարքից