Քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երաշխավորում է իշխանափոխությունը՝ հավելելով, որ տասնյակ հազարավոր մարդիկ են հավաքվել:
Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ երաշխավորում է իշխանափոխությունը, եթե Ֆրանսիայի հրապարակից մինչև Փակ շուկա մարդ հավաքված լինի, հակառակ դեպքում ինքը կհեռանա քաղաքականությունից:
Նշենք, որ Երևանի մի շարք փողոցները փակելուց հետո, հիմա ցուցարարները շարժվում և հավաքվում են Ֆրանսիայի հրապարակում:
Հավաքվածների մեջ մի կին կոչ արեց Փաշինյանին մինչև վերջ գնալ, մարդկանց չհիասթափեցնել՝ հավելելով, որ ինքը գնացել ու կլիզմա է արել ոստիկաններին:
Հավելենք, որ քիչ առաջ ՀՀԿ-ՀՅԴ խմբակցությունները դռնփակ նիստում վարչապետի պաշտոնում առաջադրեցին Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ինչի դեմ էլ պայքարում են ցուցարարները: