Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Աշխատակազմը սխալ է հասկացել Թրամփին. ԱՄՆ-ում չեն ցանկացել այդքան շատ ռուսաստանցի դիվանագետի արտաքսել

analitik.am

The Washington Post-ը հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունից դուրս է եկել և սկսել է բղավել իր օգնականների վրա, երբ իմացել է, որ Գերմանիան և Ֆրանսիան որոշել են արտաքսել ընդամենը 4-ական ռուսաստանցի դիվանագետի, այն դեպքում, երբ ԱՄՆ-ն արտաքսել է 60 ռուսաստանցու:
Թրամփին հատկապես դուր չի եկել այն, որ Սպիտակ տունն արդյունքում կայացրել է ամենակոշտ որոշումը, չնայած, որ ավելի վաղ նման մտադրություն չի ունեցել: Պարբերականի զրուցակիցը հայտնել է, թե Թրամփը ցանկացել է արտաքսել նույնքան ռուսաստանցի դիվանագետի, որքան եվրոպական երկրները, քանի որ չի ցանկացել առաջամարտիկ լինել այդ հարցում:

Սակայն աշխատակազմը սխալ է հասկացել Թրամփին: Բանն այն է, որ Թրամփը ցանկացել է արտաքսել նույնքան ռուսաստանցի դիվանագետի, որքան եվրոպական երկրներն առանձին վերցված, սակայն աշխատակազմը հասկացել է, թե Թրամփը ցանկանում է արտաքսել այնքան դիվանագետի, որքան բոլոր եվրոպական երկրները միասին:

Արդյունքում եվրոպական երկրներն առանձին վերցված անհամեմատ ավելի քիչ ռուսաստանցի դիվանագետի են արտաքսել, քան՝ ԱՄՆ-ը:

Նույն շարքից