Միջազգային Քաղաքականություն 

Գերմանացիների մեծ մասի կարծիքով, Թրամփը Պուտինից վտանգավոր է

Գերմանիայի բնակիչների մեծ մասը (75 տոկոս) կարծում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վտանգավոր է, քան՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին վկայում են Wiese Consult GmbH-ի կողմից պատվիրված և Forsa-ի կողմից իրականացված հարցման արդյունքները:

Հարցին, թե վախենում եք արդյո՞ք Ռուսաստանից, գերմանացիների 83 տոկոսը բացասական պատասխան է տվել, 17-ը՝ դրական:

Ինչ վերաբերում է հակառուսական պատժամիջոցներին, ապա հարցվածների 55 տոկոսը կողմ են դրանց չեղյալ համարելուն, 13 տոկոսը կարծում են, որ դրանք ավելի պետք է խստացվեն:
Հարցումն անց է կացվել ապրիլի 10-13-ին, 2025 մարդու շրջանում:

  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
    2
    Shares

Related Articles