Հայաստան Քաղաքականություն 

Ցուցարարները շարժվում են դեպի Ազգային ժողով. Այստեղ մեծ թվով ոստիկաններ կան /ուղիղ/

analitik.am

Ցուցարարները պատրաստվում են շարժվել դեպի Ազգային ժողով: Քիչ առաջ, դիմելով հավաքվածներին, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր աշխատանքի վայր՝ Ազգային ժողովը, փակ է դրա համար, իրենք միասին շարժվում են դեպի խորհրդարան:

Փաշինյանը հիշեցրեց, որ սա բաց ձեռքերի ակցիա է՝ նշելով, որ պետք չէ բախվել ոստիկանների հետ, ովքեր ցուցարարների եղբայրներն են: Ընդդիմադիր պատգամավորը ներողություն խնդրեց ոստիկաններից, վերջիններիս ընտանիքների անդամներից՝ ասելով, որ այն, ինչ արվում է, արվում է նաև հենց ոստիկանների երեխաների համար:

Փաշինյանը նաև հայտարարեց, եթե որևէ մեկը որևէ ոստիկանի հարվածի, պետք է չեզոքացնել նրան, քանի որ նա սադրիչ է: Առաջի շարքում քայլելու են ԱԺ պատգամավորները, ովքեր գտնվում են ցուցարարների շարքերում:

Նույն շարքից