Միջազգային Քաղաքականություն 

Թուրքիան Սիրիայի հարցում չի աջակցում ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի վարած քաղաքականությանը

analitik.am

Թուրքիայի վարչապետի տեղակալ Բեկիր Բոզդակը հայտարարել է, որ Թուրքիան չի աջակցում Սիրիայի հարցով հետաքրքրված պետություններից ոչ մեկի դիրքորոշմանը: Տարածաշրջանի հետ կապված  Թուրքիայի քաղաքականությունը տարբերվում է Իրանի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի վարած քաղաքականությունից: Այս մասին տեղեկանում ենք Hurriyet daily news.-ից:

«Սիրիայի հետ կապված Թուրքիայի քաղաքականությունը չի նշանակում միանալ կամ հակադրվել այս կամ այն երկրի դիրքորոշմանը: Թուրքիայի քաղաքականությունը ոչ մի կերպ չի փոխվել: Մենք տարաձայնություններ ունենք ԱՄՆ-ի հետ՝ կապված քուրդ զինյալների հետ:  Մենք նաև դեմ ենք ՌԴ-ի և Իրանի՝ Ասադին անվերապահորեն պաշտպանելու քաղաքականությանը»,- հայտարարել է նա:

 

Նույն շարքից