Հայաստան Քաղաքականություն 

Ցուցարարներն ու ոստիկանները միասին երգեցին ՀՀ օրհներգը

analitik.am

Ցուցարարները ետ են քաշվում:  Այս պահին Ազգային ժողովի մոտ իրավիճակն ավելի հանգիստ է: Ավելի վաղ ոստիկանությունը հատուկ հայտարարությամբ էր հանդես եկել` դիմելով Նիկոլ Փաշինյանին և պահանջելով դադարեցնել հավաքը:
Նշենք, որ այս պահին պատգամավորը գտնվում է Նաիրի բժշկական կենտրոնում: Նա հայտարարել է, որ պատրաստվում է շատ արագ վերադառնալ ցուցարարների մոտ:
Հավելենք, որ քիչ առաջ մի հետաքրքիր դրվագ տեղի ունեցավ Բաղրամյան պողոտայում: Այն պահին, երբ ցուցարարները սկսեցին երգել ՀՀ օրհներգը, նրանց միացան նաև պատնեշ կազմած ոստիկանները:

Նույն շարքից