Հասարակություն 

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքն այսուհետ հասանելի է նաև ֆրանսերենով

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով ընթանում են Էրեբունի-Երևանի 2750-ամյակին նվիրված այգու վերանորոգման, ինչպես նաև Մաշտոցի պողոտայի թունելային մուտքի վերանորոգման ու հեղեղատար համակարգի հիմնանորոգման աշխատանքները։ Հանձնարարվել է շարունակել հսկողությունը ընթացիկ աշխատանքների որակի և ժամկետների պահպանման նկատմամբ: Այս մասին Analitik.am-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետը զեկուցել է, որ ի կատարումն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքն այսուհետ հասանելի է նաև ֆրանսերենով:
Խորհրդակցության ժամանակ աշխատակազմի հանրակրթության վարչության պետն էլ զեկուցել է, որ նախորդ շաբաթ մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում և մանկապարտեզներում ուսումնասիրվել են հակահրդեհային համակարգերն ու միջոցներ են ձեռնարկվել տեղ գտած թերությունները վերացնելու ուղղությամբ: Հանձնարարվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Երևան քաղաքի ծառայության, պետական հակահրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության հետ համատեղ շարունակել ուսումնասիրություններն ու խստացված հսկողությունը դպրոցների և մանկապարտեզների հակահրդեհային նորմերի ու տեխնիկական անվտանգության պահանջների պահպանման նկատմամբ:

 

 

 

  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
    2
    Shares

Related Articles