Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը դուրս գրվեց հիվանդանոցից. Նրան դիմավորեցին ԵԼՔ-ի գործընկերները

analitik.am

Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում ոստիկանության և ցուցարարների միջև բախման արդյունքում հիվանդանոց տեղափոխված Նիկոլ Փաշինյանը դուրս գրվեց հիվանդանոցից: Նրան դիմավորեցին ԵԼՔ-ի գործընկերները՝ Մանե Թանդիլյանը, Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը, Գևորգ Գորգիսյանը:

Ավելի վաղ նա հայտարարել էր, որ պատրաստվում է առաջին օգնություն ստանալուց հետո վերադառնալ Բաղրամյան պողոտա և միանալ ցուցարարներին:

Հիշեցնենք, որ Փաշինյանից բացի տարբեր բժշկական կենտրոններ են տեղափոխվել այլ քաղաքացիներ ևս, այդ թվում նաև 3 ոստիկան, որոնցից մեկի վիճակը համեմատաբար ծանր է:

17:42

Փաշինյանը հայտարարեց, որ 19:00-ին հանրահավաք է հրավիրված: Հանրահավաքի վայրը Ֆրանսիայի հրապարակից տեղափոխվում է Բաղրամյան պողոտա:

Նույն շարքից