Հասարակություն 

Պարոն Սաքունց, այս լարված վիճակում նման գրառում չէր կարող իրեն թույլ տալ անգամ սկսնակ իրավապաշտպանը. Ռուբեն Մելիքյան

analitik.am

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ՖԲ էջում գրում է.

Երևանում լարված վիճակ է, մարդիկ բորբոքված են, և ահա ի հայտ է գալիս ճանաչված իրավապաշտպան Արթուր Սաքունցի գրառումն այն մասին, թե իբր Արցախից ուղղաթիռներով (!) ոստիկանական ուժեր են տեղափոխում Երևան։ Տասնյակ մարդիկ էլ տարածում են ու վիրավորական գրառումներ կատարում Արցախցիների վերաբերյալ։ Լուրի աղբյուրու մասին իմ հարցին էլ ի պատասխան՝ պարոն Սաքունցը մատնանշում է իրեն հասած ինչ-որ խոսակցություններ է (!)։ Ու պահանջում է պաշտոնական հերքում այդ ըստ էության «պատի տակի խոսակցություններին»։

Ստիպված եմ շատ խիստ արձագանքել պարոն Սաքունցի գրառմանը։ Պարոն Սաքունց, այս լարված վիճակում նման գրառում չէր կարող իրեն թույլ տալ անգամ սկսնակ իրավապաշտպանը։ Կոչ եմ անում իրավապաշտպան համայնքի ներայացուցիչներին անարձագանք չթողնել պարոն Սաքունցի կողմից ներազգային թշնամանքի փաստացի հարուցման փորձը։

Նույն շարքից