Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Զինվորական շարասյունը պատկանում է խաղաղապահ բրիգադին, ապատեղեկատվություն մի տարածեք. Արծրուն Հովհաննիսյան

analitik.am

ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ խնդրելով ապատեղեկատվություն չտարածել՝ կապված օրվա ընթացքում Արշակունյաց պողոտայում նկատված զինվորական շարասյան հետ:

Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ շարասյունը պլանային միջոցառումներից վերադարձող խաղաղապահ բրիգադինն է:

«Զինվորական շարասյունը պատկանում է խաղաղապահ բրիգադին, որը վերադառնում է պլանային միջոցառումներից և Արշակունյացով վեր է բարձրանում ձախ գծով, որից հետո թեքվում է ձախ՝ դեպի զորամասի մշտական տեղակայման վայր»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է  ՊՆ նախարարի մամուլի խոսնակը:

Նույն շարքից