Հայաստան Քաղաքականություն 

Փաշինյանը պատռեց Ոստիկանության հայտարարությունը. Բերման ենթարկվածներ կան

analitik.am

Այսօր վաղ առավոտյան Թումանյան-Մաշտոց պողոտաների խաչմերուկից մի խումբ երիտասարդներ են բերման ենթարկվել: Բերման ենթարկվածների թվում եղել է նաև «Հանուն գիտության զարգացման» խմբի անդամ Դավիթ Պետրոսյանը, ով այլ ուսանողների հետ միասին փորձել է փակել փողոցը: Այս պահին արդեն փակ փողոցներ կան:

Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ նաև հայտարարեց նոր մարտավարության մասին: Նա նշեց, որ ընտրվում է դանդաղ երթի մարտավարությունը, որի դեմ ոստիկանությունը որևէ բան չի կարող անել:

Թումանյան-Մաշտոց խաչմերուկում Փաշինյանը հասցրեց նաև պատռել Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հանձնած հայտարարությունը, որը պարունակում էր ցույցը ցրելու պահանջ:

Նույն շարքից