Միջազգային Քաղաքականություն 

Իսրայելը հարվածել է Սիրիային. Ալ Մասդար

analitik.am

Ալ-Մասդար պորտալը, հղում անելով Սիրիայի բանակին, հայտնում է, որ իսրայելական օդուժը հրթիռային հարված է հասցրել Սիրիայի Հոմս քաղաքում գտնվող Շայրաթ ռազմաբազային: Նշվում է, որ սիրիական ՀՕՊ համակարգերին հաջողվել է ոչնչացնել հրթիռներից մի քանիսը: Դեռ հայտնի չէ, թե ինչ թիրախներ են խոցվել:

Տարածված հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ սա վերջին 7 օրվա ընթացքում իսրայելական  ռազմական ուժերի արդեն երկրորդ հարձակումն է Սիրիայի վրա:
Իսրայելական կողմը դեռ որևէ մեկնաբանություն չի տաևածել:

 

Նույն շարքից