Բարի օր Հասարակություն 

Բախում՝ ոստիկանների և ցուցարարների միջև. Իրավիճակը լարված է

analitik.am

Քիչ առաջ Հալաբյան փողոցում բախում տեղի ունեցավ ցուցարարների և ոստիկանների միջև: Իրավիճակը Հալաբյան-Առուստամյան խաչմերուկում շարունակում է լարված մնալ: Ոստիկանները փորձում են ցուցարարներին հեռացնել ճանապարհի երթևեկելի հատվածից, ցուցարարները դիմադրում են:

Այս պահին ոստիկաններին կարծես թե հաջողվել է ցուցարարների հեռացնել երթևեկելի հատվածից:

Այստեղ է նաև ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, ով հրաժարվում է պատասխանել հարցերին:

Հիշեցնենք, որ վաղ առավոտից ցուցարարները վերսկսել են Երևանի փողոցները փակելու գործողությունները: Արդյունքում արդեն բերման ենթարկվածներ կան:

Նույն շարքից