Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Փաշինյանը չի բացառե՞լ, որ գնալու է ԱԺ վարչապետի հարցի քննարկման ժամանակ

Քիչ առաջ Ազգային ժողով եկավ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 17-ին, խորհրդարանը սկսում է քննարկել վարչապետի ընտրության հարցը:

Լրագրողների հետ զրույցում Սարգսյանն ասաց, որ եթե քվորում չլինի, ինքը չի մասնակցելու նիստին, իսկ եթե նիստը տեղի ունենա, հարց չի տալու, սակայն ելույթով հանդես է գալու: Պատգամավորը հայտնեց, որ Սերժ Սարգսյանի ելույթը չի լսելու, այդ ժամանակ նստած է լինելու իր աշխատասենյակում, իսկ երբ իրենց ելույթի ժամը գա, մտնելու է ելույթ ունենա ու գնա:
Դիտարկմանը, որ իր գործընկերն այս պահին փողոցում է, Սարգսյանը հայտարարեց, թե վերջինս էլ չի բացառել, որ գնալու է խորհրդարան:

  • 2
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
    2
    Shares

Related Articles