Հայաստան Քաղաքականություն 

Մարուքյանը չի մտափոխվել ու չի միանալու Փաշինյանի պայքարին

analitik.am

Րոպեներ առաջ Ազգային ժողով ժամանեց ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ով լրագրողների հետ զրույցում հայտնեց, թե տեղեկություններ ունի, որ բոլոր պատգամավորները խորհրդարանում են, և նիստը կգումարվի:
Ինչ վերաբերում է վարչապետի հարցի քննարկմանը, Մարուքյանն ասաց, որ ինքը դեմ է քվեարկելու:
Դիտարկմանը, թե միգուցե պետք չէ մասնակցել, ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ դա Սերժ Սարգսյանի համար ամենալավ տարբերակն է. «Եթե նիստը է գումարվում ու մենք չենք մասնակցում, թույլ ենք տալիս, որ Սերժ Սարգսյանն ընտրվի առանց իրեն ուղղված որևէ խոսքի, որևէ ասելիքի, որը բխում է ՀՀ քաղաքացիների սրտերից»:

Հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ ցուցարարների թվով պայմանավորված Լուսավոր Հայաստանը փոխի որոշումը և միանա Փաշինյանին, Մարուքյանն ասաց, որ իրենց որոշումը քաղաքացիների թվի հետ կապ չունի, իրենք իրենց որոշումը շատ պարզ, մանրամասն բացատրել են. «Մենք ասել ենք, եթե բռնություն լինի կգանք կմիջամտենք: Այդ որոշում ուժի մեջ է: Տեղեկություններ կան, որ մարդիկ են բերման ենթարկվում, բնականաբար մենք կմիջամտենք նաև դրան: Այն, ինչը պետք է անի ԱԺ պատգամավորը, մենք կանենք»:

Մարուքյանը նաև հայտարարեց, որ չի մտափոխվել ցույցերին չմասնակցելու մասով իր որոշման հարցում՝ հավելելով, որ այն ինչ մեկ ամիս առաջ ասել է Փաշինյանին, հիմա քայլ առ քայլ տեղի է ունենում:

 

 

Նույն շարքից