Հայաստան Քաղաքականություն 

Բողոքի ակցիաներ՝ Գյումրիում ու Վանաձորում

analitik.am

Այսօր առավոտվանից բողոքի ակցիա է սկսվել նաև Վանաձորում, մասնավորապես Հայքի հրապարակում: Ցուցարարների մեծ մասը երիտասարդներ են: Այստեղ կան նաև մեծ թվով ոստիկաններ:

Բողոքի ակցիա է տեղի ունենում նաև Գյումրիում, այստեղ դասադուլներ են սկսվել:

Հիշեցնենք, որ րոպեներ անց Ազգային ժողովում մեկնարկելու է վարչապետի ընտրության հարցի քննարկումը: Թեկնածուն մեկն է՝ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, ում դեմ էլ պայքարում են ցուցարարները:

Նույն շարքից